Ակախության ձեռքբերումից հետո ինձ համար հայոց պետականության հետ առնչվող ամենաառանցքային իրադարձությունը սահմանադրության ընդունումն է: Անկախությունը իղձն է, նպատակը, գաղափարը, սերունդների երազանքը, ազատության ձգտումը, ինքնության սիմվոլը, իսկ սահմանադրությունը այդ անկախության ողնաշարն է, կառուցվածքը, մեխանիզմը: Անկախ նրանից՝ որքանով է սահմանադրությունը կիրառվում, որքանով ենք մենք սերտաճած Մայր օրենքին՝ այն մնում է մեր պետականության հիմնաքարը, ազատամիտ մտավորականի, բանվորի, շինարարի, գյուղատնտեսի և բժշկի երազած պետության տեսլականը, մեր ապագա սերունդների ազատության և անվտանգության գրավականը:
Եվ ուրեմն, մեր պայքարի թիրախը պետք է լինի այն, որ պետությունն ու քաղաքացին հավասարապես սերտաճեն սահմանադրությանը, բիզնեսն ու քաղաքականությունը, իրար սերտաճելու փոխարեն, սերտաճեն մայր օրենքին, և պետության մեջ գրագետից անգրագետ բոլորը պետք է հասկանան, որ Մայր օրենքը պետք է կրել հոգում և սրտում, ոչ թե այն գործածել որպես սովորական մակուլատուրա...
Շնորհավոր Սահմանադրության օրը...
Ազատ և հպարտ քաղաքացու տոնը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել