
Ջրասույզ և լուսանկարիչ Յոժի Օօկան հայտնաբերել է խորհրդավոր շրջաններ ծովերի տակ` Ճապոնիայի ափերի մոտ: Ծովի հատակում այս երկրաչափական շրջանները 2 մետր տրամագիծ ունեն և ստեղծված են ավազից: Դրանք բաղկացած են ուռուցիկ հատվածներից, որոնք սիմետրիկ դուրս են գալիս կենտրոնից: Սա նման է մարդկային աշխատանքի, բայց անկասկած հեղինակը բնությունն է… Ստորջրյա ֆոտոխցիկները ցույց տվեցին խորհրդավոր քանդակագործին: Դա մի փոքրիկ ձուկ է, որը իր թրիկները օր ու գիշեր թափահարելով ստեղծում է այս խորհրդավոր շրջանները:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



