Pastinfo.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է այցելի Թուրքիա հաջորդ տարվա հունվարի սկզբին: Այս մասին թուրքական հեռուստատեսության եթերում հաղորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է հունվարի առաջին շաբաթվա ընթացքում: Նախագահները կհանդիպեն «Թուրքական հոսքի» աշխատանքներն ավարտելու կապակցությամբ, նրանք նաև կքննարկեն երկկողմ հարաբերությունները », - մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը:

Նոյեմբերի 9-ին հաղորդվել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ:

Անցած հոկտեմբերին Էրդողանը ժամանել էր Սոչի, որտեղ բանակցություններ է վարել Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ սիրիական հարցերի կարգավորման վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել