Ֆիլմերում շատերը տեսած կլինեն, թե ինչպես են Արևելքի և Ասիայի երկրների բնակիչները կրում շատ տարօրինակ և սուր քթերով կոշիկներ։ Ժամանակն է հասկանալու, թե որտեղ է ստեղծվել այս կոշիկը, և ինչի համար էին այն կրում։ Պարզ է, որ ոչ մենակ գեղեցկության համար։

Ենթադրվում է, որ այս կոշիկները ստեղծվել են բուդիստական-լամարիստական տիպի երկրներում։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում այս կոշիկները տարածում ստացան Հնդկաստանում, Մոնղոլիայում, Կալմիկիայում և Բուրյաթիայում։ Արդյունքում կոշիկը հայտնվել է նաև Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Եգիպտոսում։ Տարօրինակ կոշիկների մեծ տարածում ստանալու պատճառներից մեկն էլ այն էր, որ դրանք շատ պրակտիկ էին։ Այն ժամանակ ցցված քիթը թույլ չէր տալիս, որ ավազ չհայտնվի կոշիկների մեջ։ Բացի այդ՝ այս կոշիկները չէին կառչում գորգերից, ինչն արևելքում ամենուր հնարավոր էր հանդիպել։

Հետազոտող Վոլֆգանգ Բրունն իր «Հագուստի պատմություն՝ հին ժամանակներից մինչև մերն օրեր» աշխատության մեջ  նշում է, որ կլորեցված սուրծայր կոշիկները ստեղծվել են Հնդկաստանում և առաջին հերթին բուդիստների կողմից։ Այս կոշիկները գրեթե չէին վնասում խոտը։ Բացի այդ՝ նրանցից զանգակներ էին կախվում, որպեսզի վախեցնեն միջատներին և չտրորեն նրանց։

Ի սկզբանե սուրծայր կոշիկներ կրում էին միայն քոչվոր ազգերի ներկայացուցիչները, ում կենցաղը կապված էր ձիերի և արտերի հետ։ Միանշանակ պարզ է, որ սուրծայր քթով կոշիկները թույլ էին տալիս ավելի ամուր մնալ ձիու վրա։ Այս կոշիկների հիմնական կրողները զինվորական ազնվականության ներկայացուցիչներն են եղել, ինչպես նաև ուղղակի հարուստները։ Աղքատներին այսպիսի կոշիկներ ուղղակի հարկավոր չէին, քանի որ այն առաջին հերթին հեծյալների կոշիկ էր։

Հետաքրքիր է, որ հետագայում կլորեցված սուր ծայրով կոշիկները հայտնվեցին նաև Բալկաններում, իսկ այնտեղից էլ՝ ամբողջ Եվրոպայում։ Այն սկսեցին կրել եվրոպական պալատականները և ասպետները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել