Ահավասկիկ տարրական մանիպուլյացիայի դրվագ ձեր սիրած և «ամենավստահելի» քարոզչամիջոցից։
Երեկ այս դրվագով հայտարարություն տարածվեց մեր կողմից, հերքում պահանջեցինք, կարծես հարցեր պիտի չմնային։
Բայց արի ու տես, ու իշխանական սպասարկուները շարունակում են բանսարկության շքերթը։
Տեղադրում են մի նկարում երեկվա հերոսին, երեխային ու մեզ, որպեսզի ընթերցողի ուղեղում ամրապնդվի փոխկապակցվածության տպավորություն։
Վերնագրում նույնպես մեզ է հիշատակում՝ նույն տպավորությունն ուժեղացնելու համար, ու հարցականով ձևակերպում, որ ապատեղեկատվության որակումից խուսափի ( հա, ինչ, մենք հո չենք պնդու՞մ, հարց ենք տալիս)
Բուն հոդվածից երևում է, որ չկա ոչ մի կապ, բարց դե հույսն էն ա, որ վերնագրից էն կողմ չեն գնա, ու նյութը չեն կարդա։
Փնթի մանիպուլյացիա։
Վերջում էլ , իբր բալանսը պահպանելու համար գրում են, որ դիմել են ինձ, ես էլ պատասխանել եմ «որ խիստ զբաղված եմ»
Չէ. ես պատասխանել եմ, որ ինձ հարմար չէ հիմա խոսել, սակայն, քիչ ավելի ուշ զանգելու ցանկություն չառաջացավ տվյալ անձանց մոտ։ Իրենց դա պետք չէր, գալչկա էի դնում ուղղակի։
Բայց անգամ եթե հետամուտ լինեին, ինձնից միայն մեկ բան կլսեին.
«Մենք նպատակահարմար չենք գտնում շփվել օտարերկրյա գործակալների ու Նիկոլի անձնական օգտագործման քարոզչամիջոցների հետ»
Հաջողություն, շնորհակալություն։