Times.am-ը գրում է.

ՀՀ տարածքում առաջիկա օրերին փոփոխական եղանակ է սպասվում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը, հուլիսի 6-10-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-8-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում հուլիսի 6-10-ին տեղումների հավանականությունը փոքր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել