Pastinfo.am-ը գրում է․

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում աղջիկ երեխա է ծնվել խոզուկի դունչ հիշեցնող քթով: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն: 

Բացի այդ, նա չուներ բերան, իսկ ականջները գտնվում էին նրա պարանոցի վրա: Բժիշկները նշել են, որ նորածնի սիրտը և թոքերը նորմալ են եղել: Մեկ օրից պակաս ժամանակ հետո երեխան մահացել է: 

Ըստ Ադրբեջանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ բժշկուհի Սևինջ Մամեդովայի, մասնավոր կլինիկայի աշխատակիցները, ովքեր հղիության երրորդ ամսվա ընթացքում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ շեղումը չեն նկատել՝ կատարել են հանցագործություն: Նա հավելել է, որ իրավունք չունի քննել այս գործը՝ այն պատճառով, որ օրենքը արգելում է միջամտել մասնավոր կլինիկաների աշխատանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել