Tert.am-ը գրում է.

Մեր պատկերացրած ազգային օրակարգն այն է, որի իրականացմամբ մենք ազգային պետություն ունենալու հնարավորություն կստանանք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Ազգային օրակարգ» նորաստեղծ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը։

«Ազգային պետության հիմնական խնդիրը անվտանգություն, արդարություն, ազատություն ապահովելն է, հայի և հայկականության պատմական և քաղաքակրթական դերը վերականգնելը»,– ասել է նա:

Ըստ Հակոբյանի՝ մենք այսօր ունենք և՛ հնարավորություններ, և՛ վտանգներ, բայց առայժմ չունենք ազգային պետություն, քանի որ դեռևս 1995-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորվել է կորպորատիվ բնույթի իշխանական համակարգ, որն առկա է մինչև այսօր. «2018-ի ժողովրդի ընդվզումը չբերեց համակարգային փոփոխությունների: Մեկուկես տարում կարող էին առնվազն հիմքը դնել: Վերընթաց, կայուն զարգացումը պետք է հիմնված լինի արդիականի վրա՝ ազգայինի և առաջադիմականի համադրմամբ: Հին համակարգի քաղաքական դաշտի մշակույթը դեռևս մնացել է»:

Արա Հակոբյանի կարծիքով՝ մեր արտաքին քաղաքականության ամենամտահոգիչ միտումն անորոշությունն է. «Լավրովը Երևանում դիվանագիտորեն ասաց, որ կա հակամարտության երեք կողմ, բայց երկու ժողովուրդ: Երեք ժողովրդի թեզն ինքնին անհասկանալի է: Լավրովը նաև հաստատեց, որ քննարկվում են մադրիդյան սկզբունքները: Հայկական կողմը` ի դեմս վարչապետի և ԱԳ նախարարի, հստակ չի ասում՝ սեղանին ի՞նչ սկզբունքներ են դրված, ինչի՞ շուրջ են բանակցությունները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել