12 իրավիճակ, որոնց հավանաբար յուրաքանչյուր մայր էր բախվել։
1. Ձեզ համար կարևոր չէ՝ սուրճն ինչպիսին խմել՝ տաք, թե սառը: Գլխավորը այն խմել հասցնելն է…
2. Սպորտդահլիճ չեք գնում, բայց միշտ լոսինա եք կրում: Դա շատ հարմար է:
3. Հինգ րոպեն կարող է մի ամբողջ հավերժություն տևել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչով են զբաղված ձեր երեխաները:
4. Կա ցավի 3 մակարդակ՝ չափավոր, ուժեղ և ցավ, երբ կանգնում ես խաղալիքի վրա:
5. Անկողնու և լիարժեք քնի հետ ձեր հարաբերությունները հարթ չեն:
6. Ինչ դիրքով էլ քնի ձեր երեխան, դուք չեք համարձակվում խանգարել նրա քունը:
7. Դուք սովոր եք ձեր երեխային այնպես պահել ծնկներին, որ կարող եք ուտել, երբեմն էլ՝ քնել:
8. Դուք արդեն անգիր գիտեք սիրելի մուլտֆիլմերի բոլոր երգերը, կերպարներին և երկխոսությունները:
9. Կանացի ամսագրեր կարդալն արդեն ենթադրում է միայն բացառապես երեխաների մասին հոդվածներ կարդալ:
10. Լոգարանում անցկացրած ժամանակը սուրբ է: Ոչ ոք չի կարող ձեզ այնտեղ անհանգստացնել:
11. Ձեզ համար հնարավոր միակ սանրվածքը կապոցն է:
12. Սիրելի շոկոլադե կոնֆետների հուսալիորեն թաքցրած տուփ ունեք: