Ծնողները երբեմն ցանկանում են, որ իրենց երեխաները իրականություն դարձնեն այն ամենը, ինչ իրենց չի հաջողվել: Օրինակ՝ երեխային ստիպում են բժիշկ դառնալ, եթե ժամանակին իրենք չեն կարողացել այդ մասնագիտությունը ձեռք բերել: Այս մասին հաղորդում է Raut.ru-ն:
Հոլանդիայում Օհայո նահանգի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությանը մասնակցել են 43-ամյա 73 ծնողներ, որոնք ունեն 8-15 տարեկան երեխաներ: Նրանք ենթարկվել են հոգեբանական թեստի՝ պարզելու, թե որքանով են երեխաների մեջ տեսնում իրենց շարունակությանը, կամ նրանց համարում առանձին անհատներ:
Պարզվել է, որ այն ծնողները, ովքեր հիշել են սեփական անհաջողությունները, ավելի շատ են հակված երեխաներին իրենց շարունակությունը համարելու: Արդյունքում սեփական երեխաների հաջողությունները ծնողները համարում են իրենցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել