Հայտնի է 2019 թվականի վայրի բնության թեմայով հումորային լուսանկարների մրցույթում հաղթող ճանաչված լուսանկարը, գրում է BBC լրատվական կայքը:
Սարսափահար եղած ձուկ, ամաչկոտ արջեր, սարկաստիկ հայացքով բու կամ թռչուններ, որոնք պարզապես սխալ պահին հայտնվել են սխալ վայրում. ահա հումորային լուսանկարների մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած լուսանկարները:
Հաղթող լուսանկար է ճանաչվել Բոթսվանայում Սարահ Սքիների կողմից արված առյուծի լուսանկարը:
Սարան իր գործունեությամբ մշտապես փորձել է քաջալերել և ոգեշնչել` պահպանելու վայրի բնությունը, որպեսզի ապագա սերունդները նույնպես կարողանան վայելել այն, ինչը Սարան վայելեց իր ամբողջ կարիերայի ընթացքում:
Վերցրեք կյանքից... (հաղթող լուսանկարը)
Ողջույն!
Մեկ, երկու, երեք...հիմա գտնեմ քեզ...
Երբ գիտես`ինչպես վայելել հանգիստդ...
Սարկա՞զմ
Վերջապես արդարություն թռչուններից «տուժածների» համար...
Օ՜, Աստվա՛ծ իմ, այս ի՞նչ պատահեց...
Ողջույն , լավ օր ձեզ...
Երբ վալսի մեջ սխալ շարժումներ ես անում...
Նա իմ հետևում է, այնպես չէ՞...