Pastinfo.am-ը գրում է.

ՈՒթ հաստատված նոր ուղղություններ ունենք, բայց նախատեսում ենք, որ մինչև ամառային սեզոնի բացումը  10-ից ավել կլինի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

««Азимут» ավիաընկերությունը, որը ռուսական է, բացում է չվերթ Կալուգա։ Չվերթը սկսելու է դեկտեմբերի 14-ից»,-նշեց Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, որ RyanAir-ն արդեն հաստատել է չորս նոր ուղղությունները, բայց նախատեսում է մինչև ամառ ավելացնել ևս երեք ուղղություն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ տեղական շուկայում ևս հետաքրքրվածություն կա. «Նախնական հայտ ներկայացրել են։ Խոսքն ընդ որում 10-ից ավել ուղղությունների մասին է։ Պետք է քննարկենք»,-ասաց նախարարը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ եթե այդ ամենն իրականություն դառնա, կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել