Մարդու բնավորություն կոչեցյալն իրականում պարզապես նյարդային լարերի և կապոցների դասավորվածության ֆորմուլա է: Ձեր կյանքում ամեն մի իրադարձություն էլեկտրական իմպուլս է, որը, հասնելով ձեր ուղեղ, տարիներով շտկում է ձեր նյարդային համակարգը, ձևավորում է այն: Ձեր ուղեղը բնածին է, ինչպես հասակը կամ քաշը, իսկ նյարդային համակարգը պլաստիլինի պես մի բան է: Կան, իհարկե, փխրուն նյարդերով մարդիկ, կան ճկուն նյարդերով մարդիկ, կան պինդ նյարդերով մարդիկ, բայց բոլորի խարակտերը ձևավորվում է այդ նյարդերի վրա մանկուց գործադրված ազդեցությամբ:

Դաստիարակված երեխան մի խառնվածք է ձեռք բերում, անդաստիարակը` այլ: Մեկի նյարդերը մի իմպուլս են ստացել, մյուսինը` ուրիշ: Երեխան կարա ընկնի վատ շրջապատ ու դառնա, օրինակ, մանիակալ դեպրեսիվ մեկը, կամ կարա ընկնի այլ շրջապատ ու դառնա պարտաճանաչ: Ու ինչքան փխրուն կամ ճկուն է նյարդային համակարգը, այդքան ազդվող է այն արտաքին ազդեցությունից:

Թեպետ, օրինակ, պարանոյան համարվում է հոգեկան հիվանդություն, այն կարող է առաջանալ առողջ մարդու մոտ: Ասեմ ավելին՝ «ճիշտ» ազդեցության դեպքում այն կարելի է առաջացնել մարդու մոտ: Կան, իհարկե, մարդիկ, ովքեր հատուկ հակումներ ունեն, կան մարդիկ, ովքեր գենետիկորեն են ստանում որոշ հիվանդություններ, բայց նույնիսկ գենետիկորեն «առողջ» մարդուց կարելի է ստանալ պարանոյիկ: Հայտնի են նման ազդեցության բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական մեթոդներ:

Համասեռամոլությունը կամ սեռական կողմնորոշման խախտումներն էդ առումով նույն շարքից են: Կան մարդիկ, ովքեր բնածին խախտումներ ունեն: Բայց կան նաև մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով կարող են ընկնել ազդեցության տակ ու ձեռք բերել վերոհիշյալ խախտումները:

Նենց որ, Նիկոլը մասամբ ճիշտ է․ սեռական խախտումները կարելի է համեմատել այլ հիվանդությունների հետ, ուրիշ հարց, որ սրտի արատը քարոզով չի տարածվում: Մինչդեռ Անգլիայում, օրինակ, վերջին տասը տարում 50 անգամ աճել է սեռափոխման կարիքը զգացող երեխաների քանակը: Երեխաների։ Դա նրանից չէ, որ 50 անգամ աճել է խախտումներով ծնվող երեխաների քանակը, դա պարզապես վկայում է այն մասին, որ ինֆորմացիոն դարում որոշ մարդկանց նյարդային համակարգը չի «մարսում» տեղեկատվական հուժկու գրոհները ու սկսում է ոչ ադեկվատ ընկալել իրականությունը: Հետաքրքիր է, որ զարգացած երկները, այնտեղ, որտեղ տեղեկատվության տարածումը առավել զարգացած է, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց քանակը շատ ավելի արագ է աճում: Մարդիկ պարզապես խճճվում են: Մարդկանց նյարդային համակարգը չի կարողանում դիմադրել:

Թե՛ պարանոյիկները, թե՛ շիզոֆրենիկները, թե՛ սեռականորեն չկողմնորոշվածները և Նիկոլի նման էպիլեպտոյիդ պսիխոպատները իրականում շատ դժբախտ մարդիկ են: Իրենց մեծ մասի նյարդային համակարգը, տեղի տալով ճնշմանը, այլևս վերականգնման ենթակա չէ, համենայն դեպս, գիտությունը դեռ դրան չի հասել: Իրանում, օրինակ, տրանսներին պետբյուջեի հաշվին սեռափոխման օպերացիա են անում ու հետագայում արտոնյալ բիզնես վարկեր են տալիս, որ էդ դժբախտ մարդիկ ինչ-որ կերպ իրենց կյանքը կարգավորեն: Իրանում հաշվի են նստում բնության երբեմն խոտան տվող մեխանիզմի թերությունների հետ: Համասեռամոլներին պարզապես կախում են, որովհետև էդ դեպքում այլ լուծում իրականում չկա...

Ասածս ի՞նչ ա․ Նիկոլը նրանց պաշտպանում է ոչ միայն արևմուտքի հետ հատուկ հարաբերություն ունենալու ակնկալիքով, այլ նաև, որովհետև մասամբ կիսում է էդ դժբախտ մարդկանց ճակատագիրը: Նա նույնպես շատ դժբախտ մարդ է, ում նյարդային համակարգը չի «մարսել» իր հետ տեղի ունեցածը: Ու երևի քչերինս մարսեր: Բայց դե հիմա փաստ ա, որ հենց էս պահին բազմաթիվ փխրուն նյարդեր ունեցող մարդիկ տեսնում են էս ամեն ինչը ու կորցնում իրականության հետ կապը, նրանք չեն կարողանալու մարսել իրենց շուրջ զարգացող դիսոնանսները: Էս ամեն ինչի արդյունքում մենք բուծում են դժբախտ մարդկանց: Այս ամենի պատվիրատուները, անշուշտ, գոհ պիտի լինեն: Իսկ մենք... Չգիտեմ էլ՝ ոնց ենք սրա հետևանքները հաղթահարելու, որովհետև, կրկնում եմ, գիտությունը դեռ այդտեղ չի հասել: Շատ քիչ պարանոյիկներ կան, որ կարողացել են բուժվել, ինչպես նաև շատ քիչ սեռականորեն չկողմնորոշվածներ կան, որ կարողացել են կարգի բերել իրենց նյարդերը:

Այս ամենը խժռելու է մեզ: Մարդիկ հարյուրհազարներով են գժվում: Հայաստանը դառնում է մի մեծ գժանոց: Մինչդեռ մենք այն պետք է դարձնենք հոգեբուժարան, բառիս բուն իմաստով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել