Աքուն գիշերից հետո ձեզ պետք է շտա՞պ կարգավորել տեսքը և գնալ հավաքույթի՞: Սառը դիմակ: Մոռացեք դեմքը սառցե կտորով մերսելու մասին, դա հաճելի չէ և կարող է վնասակար լինել: Շատ կտրուկ ջերմաստիճանի նվազումը կարող է բացասաբար ազդել արյունատար անոթների վրա, դրանց պատերը կարող են վնասվել: Արդյունքում առաջանում են անոթային «աստղիկներ», որոնցից ազատվելը այդքան էլ հեշտ չէ:


Ավելի լավ է օգտագործել սառը թեյից կոմպրեսներ կամ աչքերի ու մաշկի վրա տեղադրել սառը կարտոֆիլի կլորակներ, որոնք կօգնեն ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից:

Եթե այլ օրերին դուք կարող եք բավարարվել միայն տոնային կրեմով, ապա նման օրերին դա բավարար չէ: Անքուն գիշերից հետո դեմքի գույնն ավելի ճիշտ է կարգավորել թերությունները թաքցնող կոսմետիկայով կամ անգամ գունավոր կորեկտորի օգնությամբ: Ընդ որում այստեղ անհրաժեշտ են ոչ միայն կանաչավուն գույնը, որը սովորաբար օգտագործում ենք կարմրությունը թաքցնելու համար, այլ նաև դեղնավուն և վարդագույն տոները:

Անքուն գիշերից հետո շատ կարևոր է կարմրացնել ոչ միայն այտերը, այլև մի փոքր էլ կզակը և հոնքերի ներքևի հատվածը:

Լավ ներկեք թարթիչները: Ինչպես փոխանցում է ladynews.am-ը, դա լավագույն միջոցն է աշխույժ և հանգստացած աչքերի տպավորություն թողնելու համար:

Իսկ աչքերի մատիտից ճիշտ կանեք հրաժարվեք: Հոգնած, կարմրած աչքերին այն լավ տեսք չի ունենա: Անքուն գիշերից հետո ուրվագիծն ավելի լավ է պատկերել մուգ ստվերաներկի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել