168.am-ը գրում է.

Վենետիկում շարունակվում են 1966 թվականից ի վեր խոշորագույն հեղեղումները. իշխանությունները հայտնում են, որ տարերային աղետի պատճառով զոհվել է երկու մարդ: Այդ մասին հայտնել է Ansa գործակալությունը: Նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան քաղաքում ջուրը բարձրացել է 187 սանտիմետրով, սա երկրորդ ռեկորդային ցուցանիշն է aqua alta-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Ռեկորդը սահմանվել էր 1966 թվականին` գրանցելով 194 սանտիմետր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել