Մարդկային հիմարությունը հաճախ ուղղակի անսահմանափակ է: Մարդը կարող է վատ բան անել, ասենք` մարդ սպանել կամ փող գողանալ, վիրավորել մեկին ու հետո նեղանալ, որ իրեն քննադատում են, զարմանալ, վրդովվել դրանից: Մտածել, որ դա հատուկ իր դեմ արված ակցիա ա, եթե իրեն կերած բողկերի համար քննադատում են: Լսեք, եթե դուք գիշերները հայելու առջև ձեռնամարզությամբ եք զբաղվում, դա դեռ չի նշանակում, որ մնացածի համար էլ եք դուք այդքան գրավիչ և կարևոր: Այնքան հին եք ու սեփական սխալ կյանքի օրինակը կուռք դարցրած, որ հավատներդ չի գալիս, որ մտածելու, կարծիք ասելու համար պարտադիր չէ, որ մեկը քեզ հրամայի կամ փող տա: Ու եթե մեկը մյուսի հետ է աշխատում, ուրեմն այդ հարաբերությունները պետք է պարտադիր ստրկատիրական լինեն: Հա՞: Մեկ էլ կտեսնես լուծում են գտել: Տառասխալներով, նույն միտքը կրկնելով մի էշ մի նյութ է գրում, իրեն էլ թվում է, թե ինքը հոդված է գրել, ինքը լրագրող է, նույնիսկ վերլուծաբան է: Հետո մի քանի հատ ել ստոր, անիմաստ բան է ավելացնում, իբր սուր ա գրել: Հետո էշը դրա համար փող ա տալիս կամ բնամթերքով ա վճարում: Նայում ես` դեմքի պզուկները դեռ չեն չորացել, բայց ինչ «լավ» է գրում սոբական: Բռնես մի քանի ապտակ տաս այդ 9-րդ դասարանի շարադրության հեղինակին, կասեն` ազատ խոսքի վրա բռնանում ես, այնինչ ո՛չ խոսք կար, ո՛չ ազատ էր: Զուտ վիրավորանքներ ու հիմարություններ: Դատի տաս` քո անունի հաշվին հայտնի ես սարգում, ինքն էլ ճնշված և խոշտանգված օգնության կարիք ունեցող մի սուրբ է դառնում: Կարդացող, մտածող մարդուն դժվար է խաբել: Ամեն մի մատից քաշած տեքստ, զուտ դիմացինին փչացնելու համար գրած տեքստ, նորմալ մարդը չի ընկալում և հակառակ էֆեկտն է ունենում, հարվածում հեղինակին ու պատվիրողին, առավել ևս, որ մեր փոքր երկրում բոլորը գիտեն` ով ումից է սնվում և հրաման ստանում գրելու, իսկ ով ուղղակի հարգում և հարգանք վայելում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=355318141261915&set=np.18425071.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել