Օքսֆորդշիրի անգլիական կոմսությունում գանձեր որոնող Փիթեր Քրոսը գտել է ոսկուց և ոսկորից կեղծ ծնոտ, որը թվագրվում է 19-րդ դարի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

«Տարօրինակ է թվում, բայց երբ ես այն փորեցի և հանեցի հողից, որոշեցի, որ դա ոչխարի ատամնաշար է։ Այնուհետև ես մաքրեցի գտածոն կեղտից և կավից և դրա վրա նկատեցի ոսկե թիթեղ: Այդ ժամանակ ես հասկացա, որ սա մարդու պատկանող կեղծ ծնոտ է»,- ասել է 59-ամյա Քրոսը։

Նա հին գանձը տարել է մասնագետի մոտ, ով էլ պարզել է, որ ծնոտը պատրաստվել է 19-րդ դարի սկզբին թանկարժեք մետաղից և հիպոպոտամի կամ ծովափղի ոսկորից։

Հին կեղծ ծնոտը վաճառքի կհանվի նոյեմբերի 25-ին: Փորձագետները այն գնահատում են երեքից յոթ հազար ֆունտ գումարի չափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել