Facebook Pay-ի օգնությամբ հնարավոր կլինի գնումներ կատարել սոցիալական ցանցերում, Messenger հավելվածում, իսկ ավելի ուշ WhatsApp-ում և Instagram-ում:

Facebook-ը գործարկում է Facebook Pay էլեկտրոնային վճարումների ծառայությունը: Այս մասին նոյեմբերի 12-ին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վճարումների համակարգի միջոցով սոցցանցի օգտատերերը կկարողանան նվիրատվություն կատարել բարեգործության համար, գնումներ կատարել խաղային հավելվածներում, միջոցառումների տոմս ձեռք բերել, ինչպես նաև կատարել անհատական վճարումներ և գումար փոխանցել էջերին և ընկերություններին Facebook Marketplace-ում:

Այս շաբաթ ծառայությունը հասանելի կլինի Facebook-ի և Messenger-ի օգտատերերին Միացյալ Նահանգներում:

Ընկերությունը խոստանում է, որ ժամանակի ընթացքում Facebook Pay-ը հասանելի կլինի ավելի շատ օգտատերերի համար և կընդլայնի հարթակների քանակը, որտեղ այն օգտագործվում է՝ ավելացնելով նաև Instagram-ը և WhatsApp-ը:

Facebook-ում նշել են, որ համակարգը աջակցում է վարկային և դեբետային քարտերի մեծ մասին, ինչպես նաև PayPal-ը: Ընդգծվում է, որ ծառայությունը կապահովի վճարումների տեղեկատվության անվտանգություն և հուսալի պաշտպանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել