Armdaily.am-ը գրում է.
Մենք համարում ենք, որ նոր փոխնախարար կարող է պետք լինել, կարող է պետք չլինել, բայց եթե պետք լինի, այդ նոր փոխնախարարը, կարծում ենք, որ որոշակի ավելի ուրիշ պրոֆիլ է իրենից ենթադրում, քան տիկին Վարդապետյանը ուներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատմանը։
ArmDaily.am-ի հարցին՝ եթե այնուամենայնիվ անհրաժեշտություն լինի նոր փոխնախարար նշանակելու, հավանական թեկնածու կա՞՝ Բադասյանը նշեց, որ դեռ թեկնածու չկա։
Բադասյանն ընդգծեց, որ Վարդապետյանի աշխատանքից և պրոֆեսիոնալիզմից դժգոհություններ չկան։
Հարցին՝ նշվում է, որ ինքը Արտակ Զեյնալյանի օրոք է անցել աշխատանքի, նրա կադրն է՝ Բադասյանը պատասխանեց. «Կարծեմ ինքը Զեյնալյանից առաջ էլ կար»։
Հիշեցնենք, Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ դադարել է աշխատել արդարադատության նախարարությունում, իսկ մեզ հետ զրույցում հայտբնել էր, որ չի ցանկանում մեկնաբանել և դեռևս չգիտի, թե որտեղ է աշխատելու։