Tert.am-ը գրում է.

Պետք չէ հայտարարել` «Դասախոս, միացիր», որովհետև դասախոսը երբեք էլ ձեզանից անջատ չի եղել: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների դասադուլի ընթացքում, վերջիններիս դիմելով, հայտարարեց նույն ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը:

«Մենք այսօր կանգնած ենք հազար ու մի խնդրի առաջ, և այդ խնդիրները բոլորը լուծել ենք, եկել ենք միանգամից տապալված կրթությունը ոտքի հանելու համար ազգային ինքնությունը հաստատող, պահպանող առարկաների դեմ պայքարելու՞: Էլի եմ ասում` անսխալական բան չկա. մե՞նք ենք սխալ, թող մեզ համոզեն: Համոզեն՝ ոչ թե հեռուստատեսությամբ հայտարարելով, երբեմն հեգնելով, երբեմն ծաղրելով»,-ասաց դասախոսը` նշելով՝ պատրաստվում են առաջարկներ ներկայացնել ԿԳՄՍ նախարարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել