Նոր Կյանք գյուղում իմքայլական պատգամավոր կա՝ Ռուստամ Բաքոյան, նրա ավտոմեքենայից նոյեմբերի 8-ին գողացել են Rolex ժամացույց, որը, ցիտում եմ, իրեն ի պահ է հանձնված եղել: Մի քանի օր չի դիմել ոստիկանություն ու միայն երեկ է հայտնել դեպքի մասին։ Հարցին, թե ինչու մինչ այդ չէր հայտնում, պատասխանել է, որ ինքն էլ չգիտի, թե ինչու չի հայտնել։ Ես գիտեմ՝ ինչու։ Հարմար ձևակերպում էր ման գալիս մի քանի օր, ու վերջը կանգ առավ «ի պահ հանձնված»-ի վրա:
Առհասարակ, կարծում եմ՝ բոլոր իմքայլականները պետք է տեղափոխվեն ապրելու Նոր Կյանք գյուղ, քանի որ էս 1.5 տարի ա՝ կոնկրետ նոր կյանք ա սկսվել իրենց մոտ, ի պահ հանձնված Rolex-ը վկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել