Բոլոր իմքայլականները պետք է տեղափոխվեն Նոր Կյանք գյուղ, քանի որ էս 1.5 տարի ա՝ կոնկրետ նոր կյանք ա սկսվել իրենց մոտ, ի պահ հանձնված Rolex-ը վկա


13:20 , 12 նոյեմբեր, 2019

Նոր Կյանք գյուղում իմքայլական պատգամավոր կա՝ Ռուստամ Բաքոյան, նրա ավտոմեքենայից նոյեմբերի 8-ին գողացել են Rolex ժամացույց, որը, ցիտում եմ, իրեն ի պահ է հանձնված եղել: Մի քանի օր չի դիմել ոստիկանություն ու միայն երեկ է հայտնել դեպքի մասին։ Հարցին, թե ինչու մինչ այդ չէր հայտնում, պատասխանել է, որ ինքն էլ չգիտի, թե ինչու չի հայտնել։ Ես գիտեմ՝ ինչու։ Հարմար ձևակերպում էր ման գալիս մի քանի օր, ու վերջը կանգ առավ «ի պահ հանձնված»-ի վրա:

Առհասարակ, կարծում եմ՝ բոլոր իմքայլականները պետք է տեղափոխվեն ապրելու Նոր Կյանք գյուղ, քանի որ էս 1.5 տարի ա՝ կոնկրետ նոր կյանք ա սկսվել իրենց մոտ, ի պահ հանձնված Rolex-ը վկա։