Հայ-թուրքական հարաբերությունների լավրովյան մեկնաբանության մեջ ևս մի հետաքրքիր դետալ կար:
Երբ Լավրովն ասում է «ռուսական ուղղակի ջանքի ներքո», բացառելի չէ, որ նա ի նկատի ունի ոչ միայն սեփական ջանքերը, այլ նաև Թուրքիայի հետ հընթացս երկխոսությունն ու ջանքերը:

Փաստորեն, առաջացել է աննախադեպ հնարավորությունների պատուհան ռուսական քաղաքականության համար:
Ռուսաստանը ցույց է տալիս համագործակցության բավական հաջող նախադեպ Թուրքիայի հետ․
✔️որի արդյունքում թվում է, թե կա նպատակ Թուրքիային հնարավորինս շեղել ամերիկյան ազդեցությունից,
✔️որի արդյունքում թվում է, թե փորձ է արվում տարածաշրջանի խնդիրները համատեղ լուծել հնարավոր մյուս «խաղացողներին» դուրս թողնելու հաշվին:

Այս ամենի արդյունքում էլ կարող է տեղի ունենալ կամ առնվազն բացառելի չէ՝
✔️ռուս-թուրքական հարաբերությունների ավելի «ջերմացում»,
✔️տարածաշրջանից ամերիկյան հնարավոր ազդեցության լծակների դուրս մղում:

Իսկ ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանը այս ամենի արդյունքում կարող է «շահել ուղևորություն դեպի» նախ ԵԱՏՄ, ապա՝ նաև ՀԱՊԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել