Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Չենայ քաղաքի բնակիչը ձերբակալվել է ականապատման վերաբերյալ երկու կեղծ զանգերից հետո, հաղորդում է Indiaglitz պորտալը:

Պարբերականի տվյալների համաձայն, տղամարդու նման արարքի պատճառը եղել է աղքատությունը և սննդի անբավարարությունը:

Նշվում է, որ «հեռախոսային ահաբեկիչը» նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել, բայց երկու կանայք էլ լքել են նրան: Դրանից հետո հնդիկը սթրեսի պատճառով հայտնվել է ընկճախտի մեջ և հեռացել է աշխատանքից: Լինելով անօթևան և գործազուրկ՝ նա որոշել է բանտ նստել, որպեսզի գոնե որոշակի սնունդ և ապաստան ունենա:

Տղամարդը երկու անգամ ոստիկանություն է զանգահարել գողացված հեռախոսից՝ հաղորդելով տարբեր շենքերի ականապատման մասին: Ոստիկաններին հաջողվել է պարզել զանգահարողի գտնվելու վայրը և ձերբակալել նրան:

Թե որքան ժամանակ տղամարդը կմնա բանտում, դեռ անհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել