Ջեկի Չանը ոչ միայն իր ոտքերով-ձեռքերով է հայտնի, այլ նաև իր իմաստուն մտքերով։
- Ես կարող էի դառնալ աշխարհի ամենահայտնի բժիշկը.. Սակայն ես դարձա աշխարհի ամենահայտնի հիվանդը։
- Հաջողության լավագույն ուղին՝ սիրահարվելն է այն ամենին՝ ինչով զբաղված ես։
- Ես չեմ ցանկանում մարտաֆիլմերի աստղ լինել։ Մարտաֆիլմերի աստղերը երկար չեն ապրում։ Ես ցանկանում եմ երկար կյանք ապրել։
- Սերը, որ կա մեր սրտերում, միակ անփոխարինելի առասպելն է։
- Ես երբեք չեմ ցանկացել լինել երկրորդ Բրյուս Լին։ Ես ուղակի ցանկացել եմ լինել առաջին Ջեկի Չանը։
- Երբեք մի հավատացեք այն մարդկանց՝ ովքեր ասում են, որ ոչինչ չի ստացվի։ Նրանք անհաջողակներ են և այդպիսին էլ կմնան։
- Այն օրը, երբ ես ոչ մի հնարք չեմ կարողանա անել, կդառնա իմ կյանքի վերջին օրը։
- Բոլորը ցանկանում են սուպերմեն լինել, իսկ նա կարծես թե ուղղակի ցանկանում էր մարդ լինել։
- Անմեղ մարդիկ չկան։ Եվ ես էլ սուրբ չեմ։ Ես մինչև հիմա սովորում եմ ինձ լավ պահել։
- Այն մարդիկ՝ ովքեր մտածում են, որ ես ոչնչից չեմ վախենում, երբ հնարքներ եմ անում ավելի խելագար են, քան ես։
- Երբեմն ես կանգ եմ առնում և մատծում. Ես այսօր կարող էի մահանալ։
- Միակը, ինչից իրոք պետք է վախենալ, հենց վախն է։
- Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա խուսափեք 6 մեղքերից. քնկոտություն, ծուլություն, վախ, ատելություն, անվճռականություն և անբանություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել