Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը, որի նախկին ընկերուհին վերջերս կիսվել է իրենց սիրավեպի մանրամասներով, ձայնալարերի վիրահատության է ենթարկվել. հոկտեմբերի սկզբին երգչուհին հոսպիտալացվել էր տոնզիլիտ ախտորոշմամբ:
Բայց, կոկորդի բորբոքումից բացի բժիշկները Մայլիի մոտ նաև ձայնալարերի հետ կապված խնդիր են հայտնաբերել: Աստղը որոշել է չհապաղել և հետևել բժիշկների վիրահատություն կատարելու խորհրդին:
Հիմա, ըստ People պարբերականի, 26-ամյա Մայլի Սայրուսը վերականգնման կուրս է անցնում և նրան արգելված է երգել, նույնիսկ՝ խոսել: Երգչուհին ստիպված կլինի հետաձգել իր նոր ալբոմի աշխատանքները մինչև հաջորդ տարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել