Mediaadvocate.am-ը գրում է.

2019 թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 289 հոդված, որոնցից 135-ը եղել է բացասական, 9-ը՝ դրական, 145-ը՝ չեզոք։

Նախարար Արսեն Թորոսյանի մասին հոդվածները մեծամասամբ բացասական են։ Ըստ լրատվականների, Հայաստանում պատրաստվում են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստում փորձարկել։  Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն ասել է, որ նախարարությունը որևէ բան չունի ասելու։

Հարապարակումների համաձայն, Արսեն Թորոսյանն իր պաշտոնը ստացել է նախարար Արայիկ Հարությունյանի միջնորդությամբ և հիմա «Բաց հասարակության հիմնադրամ»-ին հարող մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական չտա։ Այդ գործում ակտիվ է նաև Արսեն Թորոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել