Գիտական վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ նախկինում ավելի կարճ էին ապրում, քան այսօր։ Իսկ ահա ժողովրդական «բամբասանքները» հակառակն են վկայում. մեր նախնիներն օգտագործել են բնական ապրտանքներ, կերել են բնական սնունդ, մաքուր օդ են շնչել, այդ իսկ պատճառով երկար են ապրել։ Մարդկանց կյանքի տևողության մասին ներկայիս պատկերացումները հիմնված են մեր օրեր հասած վկայությունների ոչ լիարժեք ուսումնասիրությունների վրա։ Ինչ-որ չափով ճիշտ են նրանք, ովքեր կարծում են, որ նախկինում մարդկանց կյանքի տևողությունը կարճ է եղել, ինչպես նաև որոշ չափով ճշմարտացի են նրանք, ում կարծիքով՝ միջին դարերն այն ժամանակաշրջանն էր, երբ յուրաքանչյուր խաչմերուկում ճերմակահեր ծերունու կարելի էր հանդիպել։

Բնակչության կյանքի միջին տևողությունը հաշվարկվում է հետևյալ կերպ. գումավում են բոլոր այն մարդկանց կյանքի տարիների թվերը, որոնք որոշակի վայրում ու որոշակի ժամանակահատվածում են ծնվել, և ստացված թիվը բաժանում են մարդկանց քանակի վրա։ Ստացված թիվն էլ համարվում է կյանքի միջին տևողության ցուցանիշ։ Ելնելով նման հաշվարկներից՝ հնարավորէ եղել պարզել, որ, օրինակ, հին հույներն ապրել են միջինում 29 տարի, միջնադարյան եվրոպացիները՝ 35-40 տարի, իսկ XX դարի սկզբի եվրոպացիները՝ 55 տարի։ Իրականում սա բացարձակապես չի նշանակում, որ օրինակ Հին Հունաստանի բնակչության մեծ մասը հասել է 29 տարեկանի և մահացել։ Հայտնի աթենացի ռազմավար և օրենսդիր Պերիկլեստ ապրել է 68 տարի։ Հունական պոլիսներում ղեկավարների կյանքի տևողությունը գերազանցում էր հասարակ բնակչի կյանքի տևողությանը։ Կյանքի կարճ տևողության պատճառներից մեկը մանկական մեծ թվով մահացություններն էին, որոնք ընդհուպ մինչև XX դարը բարձր մակարդակի վրա էին։ Մեր պատկերացումներին համապատասխան նորմալ բժշկական օգնության հնարավորության բացակայությունը, հիգիենայի տարրական պայմանները չպահպանելը, ջերմության անկայունությունը մեծ վտանգ էին ներկայացնում նորածինների համար։ Ամենափոքր բորբոքումը, որոնք ստանում էին փոքրիկները, արագորեն տարածվում էր, բարդանում և ծանր հիվանդության վերածվում։ Արդյունքում մինչև 3 տարեկան երեխաների մահացությունը միջին դարերում Եվրոպայի մի շարք շրջաններում հասնում էր 50%-ի։ Արևելքում առավել վարպետացած բժիշկներ կային, հիգիենան առավել շատ էր պահպանվում, սակայն այնտեղ ևս շատ երեխաներ վաղ տարիքում էին մահանում։ Գոյություն չունեին հակաբիոտիկներ, դեղեր. անգամ արևելյան բժիշկները չէին կարողանում բարդ ներքին վիրահատություններ կատարել և ծանր հիվանդություններ բուժել։

Սակայն, միաժամանակ, կրիտիկական տարիքը հաղթահարած երեխաների մոտ դիմադրողականությունը շատ բարձր էր լինում վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Գյուղական բնակչությունը ձմռանը սառցե ջրից ձուկ էր բռնում, եվրոպացիները չէին հետևում ձեռքերի և այն սեղանի մաքրությանը, որից ուտում էին։ Այսինքն, եթե 100 ծնված մարդուց հիսունը մահանում էր մինչև 3 տարեկան հասնելը, իսկ հիսունը՝ մոտ 70 տարեկանում, ապա կյանքի միջին տևողությունը, ըստ հաշվարկի, կազմում էր 36,5 տարի։ Բոլորը կա՛մ շատ կարճ, կա՛մ շատ երկար էին ապրում։

Իհարկե, հասուն տարիքի բնակչության մահացության մակարդակը միջին և հին դարերում շատ ավելի բարձր էր, քան այսօր։

Դաշտերում պարբերաբար բերքի բացակայությունը, երաշտները հանգեցնում էին սովի։ Մարդկանց թուլացած օրգանիզմը կարողանում էր դիմակայել մրսածությանը, կարմրուկին, սակայն անկարող էր դա անել այնպիսի ծանր վարակների դեմ, ինչպիսիք էին ծաղիկը, ժանտախտը, խոլերան։ Այսպես, XIV դարում Միջին Ասիայում առաջացած ժանտախտը հասավ Իրան, այնտեղից՝ Բյուզանդական կայսրություն, ապա՝ Արևմտյան Եվրոպա, որտեղ խլեց բնակչության ավելի քան քառորդի կյանքը։ Եվրոպայում այս համաճարակը ստացել է «սև մահ» անվանումը։

Ծանր աշխատանքներում արտադրական տրավմատիզմը, պարբերաբար ծագող խոշոր ու մանր ռազմական հակասությունները ևս իրենց գործն էին անում։ Հետևաբար, նախկինում մարդիկ, որոնք հասնում էին չափահասության տարիքի, իսկապես պակաս էին ապրում, քան մենք՝ 29-35 տարի, սակայն 50-60 տարեկանին հասած մարդիկ, իրենց հերթին, մինչև խոր ծերություն ապրելու ավելի մեծ շանսեր ունեին, քան XXI դարում շատ երկրների բնակիչներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել