«Ժողովուրդը» գրում ա, որ Լյուքս Ստեփանյանի ծնողներին ու հարազատներին ծեծելու առնչությամբ քրեական գործ չի հարուցել ՊՆ-ն, ու շարունակում ա ազատ ոճի դատողություններ, որոնց ընդհանուր տրամաբանությունը հետևյալում է. ՊՆ/բանակը վատն են, քըխ են, անիրավ են և այլն...
Բայց եկեք մի պահ չտրվենք էմոցիաներին ու մի հատ հիշենք, թե ի՞նչ էր կատարվում էդ միջադեպի ժամանակ, և եթե հիշեցիք, ապա պարզ է, որ եթե իրոք քրեական գործ հարուցվի, ապա դեռ հարց է, թե ում ու ինչքանով կդատեն, որովհետև Լյուքսի հարազատներն էլ նենց լավ ծեծում էին ոստիկաններին ու ռազմական ոստիկաններին: Այս կոնտեքստում ՊՆ-ն դեռ մի բան էլ լավություն ա արել Լյուքսի բարեկամներին, որովհետև եթե քրգործ հարուցվեր, ապա միանշանակորեն մեղադրյալի կարգավիճակում կհայտնվեին մի շարք քաղաքացիական անձինք...
Ասել կուզեմ` փոխանակ ըմբռնեն էդ նուրբ մոտեցումը, դրած էլի ավանդաբար քլնգում են բանակը:
Հ.Գ. Ի դեպ, Լյուքսի մի ախպորը սպանել էին ռազբորկի ժամանակ (ոչ բանակում), իսկ մյուս ախպերն էլ հիմա բերդում ա նստած՝ էլի ռազբորկի ժամանակ մարդ սպանելու համար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/329838303816607?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել