Նիկոլ Փաշինյանը Արցախ է մեկնում ուղղաթիռով՝ իր կողքին ունենալով ընտանիքի անդամներին: Հաթերք գյուղի ճանապարհին նրա հետևից ջուր է լցնում արցախցի գյուղացին: Նշանակում է, որ այդ հատվածում նա ոչ թե ուղղաթիռում, այլ ավտոյում է եղել:
Հարց առաջին․ արդյո՞ք դա եղել է նոր գնված զրահապատ ավտոն, թե՞ Արցախի իշխանությունների կողմից տրամադրված փոխադրամիջոց: Եթե դա եղել է զրահապատ ավտոն, կնաշանակի, որ ավտոն դատարկ քշել է մինչև Արցախ այդտեղ սպասարկելու համար Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, սելֆիների սիրահար Նիկոլ Փաշինյանը զարմանալիորեն չի հավերժացրել այդ «զգայացունց» պահը:
Արցախից վերադարձի ճանապարհին վարչապետը եղավ Գորիսում ու Եղեգնաձորում, արդեն նոր գնված զրահապատ ավտոյով: Նրան չէին ընկերակցում ընտանիքի անդամները, ու չկար ուղղաթիռը:
Հարց երկրորդ․ արդյո՞ք ուղղաթիռը դատարկ է թռել Երևան, թե՞ «չժանգոտելու» համար ծառայել է որպես վարչապետի ընտանիքի անդամների անձնական փոխադրամիջոց...