Ամերիկյան Tesla ընկերության նորույթը՝ էլեկտրական պիկապը, վաճառքի կհանվի 50 000 դոլար նախնական արժեքով։ Լոս Անջելեսում նոյեմբերի 21-ին կայանալիք շնորհանդեսին ընդառաջ՝ այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։
Ավելի վաղ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում հայտնել էր, որ մեքենայի շնորհանդեսը, որին նա տվել է Cybertruck անվանումը, կկայանա SpaceX-ի ձեռնարկության մոտակայքում, որտեղ հրթիռներ են արտադրվում:
Ամերիկյան աղբյուրի տվյալներով՝ Մասկը կարծիք է հայտնել, որ էլեկտրապիկապը կգերազանցի ԱՄՆ-ում ամենատարածված F-150 պիկապը և նույնիսկ համեմատել է այն Porsche-911-ի հետ:
Աղբյուրը նշում է, որ պիկապի դիզայնը կարող է անսպասելի լինել, հատկապես գունային առումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել