Արդեն բավական ժամանակ է, ինև լուրեր են շրջանառվում 71-ամյա Միխայիլ Շուֆուտինսկու նոր սիրավեպի մասին՝ բալետի արտիստուհու հետ: Երաժիշտի հարազատների խոսքով՝ հենց Սվետլանա Ուրազովան է օգնել Շուֆուտինսկուն վերապրել կնոջ կորուստը: Օրերս շանսոնյեն ներկայացրել է իր երիտասարդ սիրելիին: Այս մասին տեղեկացնում է  woman.ru կայքը:

2015 թվականին Շուֆուտինսկին կորցրեց կնոջը՝ Մարգարիտային, ում հետ համատեղ ամուսնական կյանքով ապրել էր 44 տարի: Երգիչը դեպրեսիայի պատճառով մահվան դուռն էր հասել, որից նրան օգնեց ետ գալ իր «Ատաման» անվամբ շոու-բալետի արտիստուհի Սվետլանա Ուրազովան:

Սիրահարները երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, բայց համացանցում ակտիվորեն խոսվում էր նրանց կապի մասին: Միայն մի քանին օր առաջ Շուֆուտինսկին «Վիկտորիա» երաժշտական մրցանակի գալա-ընթրիքին հայտնվեց 42-ամյա Սվետլանայի հետ և ներկայացրեց նրան հանրությանը:

Михаил Шуфутинский

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել