Բաղադրիչներ
- ալյուր - 2,5 բաժակ
- կարագ - 200 գր
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 0,5 բաժակ
- սոդա - 0,5 թ/գդ
- ջեմ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք խմորը: Փափկեցրած կարագը շաքարավազի հետ տրորում ենք, այնուհետև ավելացնում ենք ձուն և խառնում: Սոդան ալյուրի հետ խառնում ենք և լցնում կարագով խառնուրդի մեջ: Խմորը սկզբում գդալով ենք հունցում, այնուհետև՝ ձեռքերով գնդում, բաժանում երկու փոքր և մեծ մասերի և 20 րոպեով տեղափոխում սառցախցիկ:
Մեծ խմորը հանում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ:
Վրան լցնում ենք ջեմը:
Այնուհետև քերում ենք փոքր խմորը:
Թխում ենք 20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Իսկ այս անգամ պատրաստեցինք համեղ քերած պիրոգ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել