Ճապոնիայի սոցցանցերում սկսում է բողոքի ալիք բարձրանալ՝ ընդդեմ աշխատանքի ժամանակ կանանց ակնոց կրել արգելքին, հաղորդում է BBC-ն։

Տարբեր ոլորտներում աշխատող կանայք հայտարարել են աշխատավայրում ղեկավարության կողմից ակնոց կրելու արգելքի մասին՝ «ակնոցով կանանց սառը կերպարի պատճառով», որն իբր խանգարում է հաճախորդների հետ շփմանը։

Բողոքների հետ կապված՝ glasses are forbidden (ակնոցն արգելված է) հեշթեգը հանրաճանաչություն է հավաքում սոցցանցերում՝ ծաղրական մեմերով և ճապոնական ընկերությունների ղեկավարների հին հայացքների մասին հոդվածներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել