Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովում քննարկվող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական նպատակը բնակչության առողջության պահպանումն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ հավելելով, որ նախագծի փաթեթը մինչև ԱԺ ուղարկելը մի քանի անգամ դրվել է հանրային քննարկման։

Խոսելով օրենքով սահմանված տուգանքներից՝ փոխնախարարն ասաց, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց  համար կգործեն տարբեր տեսակի տուգանքներ։

«Օրինակ, եթե անձը ծխում է չթույլատրված  վայրում՝ ռեստորանում, նրան զգուշացնում են չծխել, բայց եթե դրանից հետո էլ շարունակում է ծխել, ապա  ֆիզիակական անձն այդ ժամանակ կտուգանվի 50 հազար դրամով։ Իսկ եթե ռեստորանի ղեկավարությունը չի զգուշացնում իր հաճախորդներին, որ ծխելն արգելվում է,  ոստիկանությունն էլ հայտնաբերում է, որ տարածքում ծխում են կամ էլ ահազանգել են ոստիկանություն, ապա  այդ դեպքում ռեստորանի ղեկավարությունը կտուգանվի 150-200 հազար դրամով»,- ասաց Լենա Նանուշյանը։

Փոխնախարարը նշեց, որ հեռուստատեսությամբ ծխախոտի գովազդի դեպքում ավելի բարձր տուգանքներ են սահմանված՝ 700-800 հազար դրամ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել