Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են թաքցնում մեր ծանոթները, մտերիմները, ընկերները․․․

Խոյ

Խոյերը տանել չեն կարողանում վիճելն ու վախենում են մտերիմ մարդկանց կորցնելուց։ Նրանք իրենց այնպես են պահում, ասես երջանիկ են, բայց իրականում շատ են ցավում վեճի համար ու այդ մարդկանց ցանկանում են վերադարձնել իրենց կյանք։ Այս նշանի ներկայացուցիչները ատում են, երբ կորցնում են այն մարդկանց, ում հանդեպ իրենք անտարբեր չեն։

Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները վախենում են, որ այն մարդիկ, ում նկատմամբ իրենք անտարբեր չեն, իրականում չեն ուզում նրանց տեսնել իրենց կյանքում ու արագ կարող են մոռանալ իրենց մասին։

Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչներն այնքան են փորձում մերվել ընկերախմբի հետ ու բոլորի հետ ընկերանալ, որ սկսում են փոխել իրենց վարքագիծը։ Երկվորյակներն այնքան են վախենում միայնությունից, որ ավելի շուտ իրենք իրենց կփոխեն, քան մենակ կմնան։

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները փորձում են երջանիկ թվալ։ Նրանց թվում է՝ եթե շրջապատողներն իրենց տխուր տեսնեն, ապա անմիջապես կհիասթափվեն իրենցից։ Նրանք ցանկացած գնով փորձում են հասնել նրան, որ նրանց համար ոչ ոք և երբեք չանհանգստանա։

Առյուծ

Առյուծները կարծում են, որ արժանի չեն սիրո, և եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ապա դրանում անպայման իրենց մեղքը կլինի։ Նրանք աշխատում են իրենց այնպես պահել, ասես իրենց համար միևնույն է, բայց հոգու խորքում Առյուծները կենդանակաերպի բոլոր նշաններից ամենազգայունն են։

Կույս

Կույսերը դժվարությամբ են գլուխ հանում իրենց կյանքից։ Կարող է թվալ, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է ու գտնվում է վերահսկողության ներքո, բայց իրականում նրանց մեծ ջանքերով է տրվում նրանց ապրած կյանքի յուրաքանչյուր ժամը։ Այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է պահել դրական տրամադրվածությունը։

Շարունակությունն այստեղ՝ Կենդանակերպի նշանների ամենանվիրական գաղտնիքները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել