Բոլոր ժամանակների հանճարեղ դերասան Չառլի Չապլինն անգամ իր լռությամբ կարող էր խոսել ավելի շատ, քան շատ ու շատ խոսող դերասաններ։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ տաղանդաշատ հանճարի 15 ամենահայտնի մտքերին, որոնք պետք է հիշեն բոլորը։

1. Պարզությունն աշխարհի ամենաբարդ երևույթներից է։ 

2. Կյանքն իսկական ողբերգություն է, երբ նրան խոշորացույցով ես նայում, և իսկական կատակերգություն, երբ նայում ես հեռվից։ 

3. Ատում եմ փղերին. նրանք այդքան ուժեղ են և այդքան ենթարկվող։ 

4. Նա, ով երբեք երեխա չի եղել, երբեք չի էլ կարող մեծանալ։ 

5. Ես չեմ հավատում, որ սեքսն այդքան ազդում է մարդու վրա. նրա վրա ազդում են աղքատությունը, սովն ու ցուրտը։ 

6. Իմ ցավը կարող է ինչ-որ մեկի ժպիտի պատճառը դառնալ, բայց իմ ժպիտը երբեք չպետք է լինի ինչ-որ մեկի ցավի պատճառով։ 

7. Կյանքն առանց վեճերի չափազանց անհետաքրքիր կլիներ։ 

8. Երբ սկսեցին ստեղծվել ձայնային ֆիլմեր, իմ հերոսի՝ Չառլիի վերջը եկավ. ես անգամ պատկերացում չունեի, թե նա ինչ ձայն ունի։ 

9. Մեր գործած հիմարությունների մեծ մասը մենք անում ենք առողջ դատողության վրա հույս դնելով։ 

10. Մարդու իսկական բնավորությունը բացահայտվում է, երբ նա հարբած է։ 

11. Կինը իրոք կարող է յուրաքանչյուր տղամարդու դարձնել միլիոնատեր... Մանավանդ, երբ նա միլիարդատեր է։ 

12. Հայելին իմ ամենալավ ընկերն է. նա երբեք չի ծիծաղում, երբ ես լացում եմ։ 

13. Մի սպանությունը մարդու մարդասպան է դարձնում, իսկ միլիոնավոր սպանությունները՝ հերոս։ 

14. Այս աշխարհում ոչինչ էլ հավերժ չէ, մանավանդ մեր անհաջողությունները։ 

15. Կյանքը պոեմ է, որը հնարավոր չէ նորից կրկնել. ապրե՛ք, սիրե՛ք, արտասվե՛ք, որովհետև, երբ վարագույրը փակվի, ձեզ ոչ ոք ծափահարությունների չի արժանացնելու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել