Տարօրինակ ավանդույթների շարքը շարունակվում է, ու այս անգամ ուշադրության կենտրոնում են հայտնվել տիդոնգ ցեղի ներկայացուցիչները, ովքեր ապրում են Բոռնեո կղզում ու վարում հանգիստ, բայց տարօրինակ կենսաձև։ Առաջարկում ենք ծանոթանալ նրանց հատկապես ամուսնական մի ավանդույթի, որը շոկի կարող է ենթարկել յուրաքանչյուր առողջ դատող մարդու։ 

Տիդոնգ ցեղի ամենակարևոր՝ ամուսնական ավանդույթը հետևյալն է. նորապսակները հարսանիքի շքեղ արարողությունից հետո զրկվում են զուգարանից օգտվելու իրավունքից, որը կարող են վերականգնել միայն այն ժամանակ, երբ դիմանան այդ փորձությանը։ Փորձությունը հաղթահարելուց հետո միայն նորապսակներն իրավունք են ստանում միասին անկողին կիսելու։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ցեղում «հանճարեղ» մի իմաստուն հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր 3 օր չեն կարողանում զսպել իրենց ու չգնալ զուգարան, տառապում են որևէ հիվանդությունից, որը կարող է կապված լինել թե՛ մարսողական համակարգի, թե՛ միզապարկի բորբոքման ու թե՛ սեռական օրգանների հետ։ Սրանից ենթադրվում է, որ տվյալ մարդը ոչ միայն չի կարող սերունդ տալ, այլ նաև չի կարող առհասարակ առողջ երեխա երբևէ ունենալ, այսինքն՝ պատրաստ չէ ամուսնության ու ընտանիք կազմելու։ 

Այդ օրվանից սկսած՝ ցեղում այս ավանդույթը դարձավ պարտադիր։ Սակայն ինչպե՞ս են ցեղի ներկայացուցիչները վերահսկում ու հասկանում, թե արդյո՞ք նորապսակները հետևել են այս ավանդույթին։ Որպեսզի խարդախություններից խուսափեն, նորապսակներին ամուսնությունից հետո տեղափոխում են ցեղի որևէ պատասխանատու անդամի մոտ։ Նա պահում է զույգին տարբեր սենյակներում ու ամբողջ ընտանիքով հետևում, որ նրանք հանկարծ այդ սենյակից դուրս չգան ու չգնան պետքարանից օգտվելու։ 

Այդ ընթացքում շուրջ 3 օր զույգը ուտում է չափազանց փոքր քանակությամբ սնունդ ու խմում քիչ քանակությամբ հեղուկ։ Այս երեք օրվա փորձությունը հաղթահարելուց հետո միայն զույգը կարողանում է տեղափոխվել իր տուն, առանձնանալ ու վայելել ոչ միայն առաջին ամուսնական գիշերը, այլ նաև զուգարանից օգտվելու բաղձալի իրավունքը։ 

Լինում են դեպքեր, երբ նորապսակներն ուղղակի չեն կարողանում դիմանալ փորձությանն ու ստիպված են լինում հետաձգել իրենց հարսանիքն այնքան, մինչև որ կարևորագույն փորձությունը կկարողանան հաղթահարել։ Դա է պատճառը, որ հաճախ այս ցեղի ներկայացուցիչներին անվանում են «երկաթե օրգանիզմով» մարդիկ, ովքեր կարող են անհասկանալի ձևով 3 օր շարունակ զսպել իրենց տարրական պահանջները՝ հանուն սիրելիի հետ առաջին գիշերն անցկացնելու ու ամբողջ կյանքում երջանիկ միասին ապրելու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել