Մահացել է հինգերորդ սերնդի ֆրանսիացի նորաձևության դիզայներ Պատրիկ-Լուի Վիտոնը: Այս մասին հաղորդվել է Louis Vuitton նորաձևության տան Instagram-ի պաշտոնական էջում:

Հաղորդվում է, որ լեգենդար ապրանքանիշի նորաձևության դիզայները մահացել է 68 տարեկան հասակում: Մանրամասները և նրա մահվան պատճառը չեն բացահայտվում:

Նորաձևության տունը ցավակցություն է հայտնել և հաղորդել, որ նրանք ամեն կերպ աջակցում են Պատրիկ-Լուիի որդիներին՝ Պիեր-Լուիին և Բենուա-Լուիին:

Նրանք հանգուցյալի թոռների հետ միասին նույնպես շարունակում են ընտանեկան բիզնեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել