Hraparak.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնը կարծում է, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքը ներկայումս գտնվում է կիսակենդան վիճակում, քանի որ բացարձակ կոորդինացման բացակայություն է առկա ԱՄՆ եւ դաշնակիցների միջեւ գործողությունների կոորդինացման մասով, հատկապես, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ։ Այս մասին նա ասել է բրիտանական The Economist հեղինակավոր հանդեսի հետ զրույցի ժամանակ։ Ֆրանսիայի նախագահը նկատել է, որ կա անհրաժեշտություն հստակեցնելու, թե որոնք են դաշինքի ռազմավարական նպատակները։ Նա նաեւ ասել է, որ Եվրոպան գտնվում է անդունդի եզրին եւ կրկին առաջ է քաշել եվրոպական երկրների համար սեփական պաշտպանական միջոցների ավելացման անհրաժեշտության մասին թեզը, որը նաեւ ենթադրում է ռազմա-պաշտպանական ոլորտում որոշակի ինքնուրույնություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել