Tert.am-ը գրում է.

«Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացման ամբողջական բյուջեն կազմում է 52 000 դրամ, ոչ թե «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման նման՝ 2,7 միլիոն դրամ: Այս մասին մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում անցկացվող ներկայացումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր, միջոցառման կազմակերպիչ Նարեկ Մալյանը:

«Այս պերֆորմանսով ուզում ենք նաև ոգևորել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցույց տալով, թե ինչեր կարող ենք անել մեր թատերախմբով»,-ասաց Մալյանը՝ նշելով, որ ևս երեք նմանատիպ միջոցառում են նախատեսում կազմակերպել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել