Նախկին սեքս-թմրամոլը քնել է բազմաթիվ տղամարդկանց հետ, որոնք ֆլիրտ են արել իր հետ Ինստագրամում։ Էրոտիկ նամակները գրգռել են նրա կիրքը, ու կինը չի դիմացել գայթակղությանը։ Նա կախվածության մեջ է ընկել սեքսից ու ստիպված է եղել դիմել մասնագետների վերականգնման համար։
Laurie Jade Woodruff-ը նախկին սեքս կախվածություն ունեցող կին է, ով ընկել է գայթակղության ծուղակն Ինստագրամում։ 30-ամյա աղջիկը քնել է 100-200 անծանոթների հետ, որոնց հետ նամակագրության մեջ է եղել Ինստագրամում։ Եղել է անգամ, որ նա մի շաբաթվա մեջ սեքսով է զբաղվել 2-3 նոր տղամարդու հետ։
Աղջիկը լուրջ կախվածության մեջ է ընկել սեքսից։ Երբ երկար ժամանակ դադար է եղել, նա դատարկության զգացում է ունեցել ու նոր «դոզայի» կարիք զգացել։
Իր վրա ուշադրություն հրավիրելու համար նա բաց լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում։ Տղամարդիկ նրան մեկնաբանություններ ու նամակներ են գրել, իսկ ինքը առանց երկար մտածելու գնացել է նրանց հետ հանդիպման։
Հոգու խորքում Վուդրաֆը լուրջ հարաբերություններ էր փնտրում, բայց երբ տեսել է մկանուտ ու կրքոտ տղամարդու, միանգամից ցանկացել է նրա հետ սեքսով զբաղվել։ Անծանոթի հետ սեքսը նրա ֆանտազիայի իրականացում էր։ Աղջիկն արդեն չէր կարողանում վերահսկել իրեն՝ անընդհատ պահանջելով թեժ սեքս-տպավորություններ նոր տղամարդկանցից։
Անծանոթների հետ հանդիպման վտանգավարությունը նույնիսկ չէր կարողանում կանգնեցնել նրան։ Միայն վերջին դեպքը ստիպեց նրան դադարեցնել այդ ամենը, երբ սեքսից հետո հերթական տղամարդը նրա հետ կոպիտ վարվեց։
Կոպիտ ու անշնորհք վերաբերմունքը աղջկան ստիպում է վերանայել իր ցանկությունները։ Նա գնում է վերականգնողական կենտրոն ու մասնագետների օգնությամբ հաղթահարում կախվածությունը։
Լորին 2 տարեկան որդի ունի, այժմ զբաղվում է նրա դաստիարակությամբ։ Մասնագետները աղջկան արգելել են Ինստագրամում գայթակղիչ լուսանկարներ հրապարակել։