1. Ապուրը մինչեւ վերջ մի կերեք։ Գեղեցիկ չէ, երբ փորձում են վերջին կաթիլներն էլ «քամել»։
2. Անձեռոցիկը ճիշտ ծալեք։
Երբ կերել-վերջացրել եք, անձեռոցիկը ծալեք մեջտեղից, այն դրեք ափսեի ձախ կողմում։ Այդպես մատուցողը կհասկանա, որ դուք վերջացրել եք։
3. Հյուրերին ճիշտ նստեցրեք։ Եթե ճաշկերույթ եք կազմակերպել, իմացեք, թե ինչպես պետք է նստեցնեք հյուրերին։ Թանկ ու հարգարժան հյուրը նստում է տանտիրոջից աջ։
4. Մի ասեք «բարի ախորժակ»։ Ֆրանսիացիները երբեք հյուրերին չեն ասում «bon appetit», քանի որ այս արտահայտությունը նշանակում է մարդուն լավ մարսողություն մաղթել։ Ավելի լավ է ասեք «վայելեք սնունդը», «հուսամ՝ ուտելիքը ձեզ դուր կգա»։
5. Նստած վիճակում ոչ ոքի ձեռքը մի սեղմեք։ Երբ նոր մարդ է գալիս, նրան բարեւելու համար անպայման կանգնեք՝ անկախ սեռից։
6. Բաժակը ճիշտ բռնեք։ Անկախ նրանից՝ դրանում գինի է, թե այլ խմիչք, բաժակը բռնում են ոտնակից։