Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ծրագրում է հեռանալ ԱՄՆ-ից, երբ երեխաները չափահաս դառնան։ Այս մասին նա ասել է Harper’s Bazaar-ի հետ հարցազրույցում։
«Ես ցանկանում եմ այլ երկրում ապրել և կապրեմ, երբ երեխաներս 18 տարեկան դառնան։ Այժմ ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ նրանց հայրն է»,- բացատրել է Ջոլին։
Դերասանուհին չի ասել, թե կոնկրետ որտեղ է պատրաստվում տեղափոխվել, բայց խոստովանել է, որ իրեն միշտ դուր է եկել Աֆրիկան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել