Աստղը խոստովանել է, որ հասարակության մեջ իրենց պահվածքը բեմադրված է եղել ընդհուպ մինչև մանրուքները:
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան անկեղծորեն խոսել է դերասան Բրեդլի Կուպերի հետ սիրավեպի մասին, գրում է Elle ամսագիրը:
Դերասանուհին շեշտել է, որ Բրեդլի Կուպերի հետ իրենց ինտիմ հարաբերությունները բացառապես խաղ էին: Գագան նաև մամուլին «շատ հիմար» է անվանել:
Երգչուհին ասել է, որ ինքն ու Կուպերը սիրային պատմություն են ստեղծել և ցանկացել են, որ մարդիկ հավատան դրան: Դրա համար զույգը օրեր շարունակ քրտնաջան աշխատել է: Գագան շեշտել է, որ ամեն ինչ եղել է մտածված, և «դա խաղացվել է որպես ներկայացում»:
Երգչուհին հավելել է, որ ինքն ու Կուպերը քննարկել են իրենց ենթադրյալ սիրավեպի շուրջ աղմուկը և որոշել են, որ «հիանալի աշխատանք են կատարել»:
Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի սիրավեպի մասին սկսել են խոսել «A Star Was Born» ֆիլմից հետո, որտեղ նրանք խաղացել են սիրահարված զույգի: Դրանից հետո Գագան խզել է հարաբերությունները ընկերոջ հետ, իսկ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են: