Մինչ մենք մտորում ենք դժոխքի ու դրախտի գոյության մասին, աշխարհում կատարվում են երևույթներ, որոնք բացատրելը չափազանց դժվար է: Այսպես՝ հայտնաբերվել են իրական «դժոխքի դարպասները»՝ վայր, որն այրվում է արդեն 40 տարի, ու ոչ ոք չի հասկանում, թե ինչպես։ 

Դարվազը թուրքմենական գյուղ է, որում արդեն 40 տարի և ավելի է՝ տեղի են ունենում տարօրինակ երևույթներ։ 1971 թ.-ին Դարվազում հետազոտողները հայտնաբերեցին մի մեծ փոս, որի հատակում գազի հսկայական կուտակումներ կային. գազն արտադրվում էր հողում ու անընդհատ դուրս գալիս հողի մակերևույթ։ 

Աշխարհագրագետներն ու հետազոտողները որոշեցին ինչ-որ բան անել գազի տարածումը ու դրանով շրջակա միջավայրի վնասը նվազեցնելու համար։ Նրանք հավաքեցին բոլոր ավելորդ իրերն ու դրանք լցրին փոսի մեջ, որն ունի շուրջ 20 մետր խորություն։ Դրանից հետո նրանք որոշեցին այրել դրանք ու վստահ էին, որ ընդամենը մի քանի օր անց և՛ գազը կայրվի, կվերջանա, և՛, առհասարակ, ամբողջ վայրը կդառնա սովորական բնակելի տարածք։

Սակայն այդպես չեղավ։ 1971թ.-ից մինչ օրս այս վայրն այրվում է։ Գազը, որ դեռևս տարիներ առաջ պետք է սպառվեր ու ազատեր տարածքը կրակներից, մինչ օրս շարունակում է հորդել ու թույլ չի տալիս, որ կրակները որևէ պահի հանդարտվեն։ 

Սա ստիպել է բազմաթիվ հետազոտողների ու զբոսաշրջիկների տարածքն անվանել իրական «դժոխքի դարպասներ»։ Շատերն ուղղակի նշում են, որ դժոխքը սկսվում է հենց այս վայրից, ու հետազոտողներն ուղղակի պատահական այն հայտնաբերել են։ Տարածքը բավականին վտանգավոր է, որովհետև եթե որևէ մեկն ուղղակի հայտնվի փոսի մեջ, այլևս չի կարողանա փրկել իր կյանքն ու ճակատագիրը։

 Նշվում է, որ տեղ-տեղ կրակրի բարձրությունը հասնում է մինչև 15 մետրի, ինչն ուղղակի խժռում է տարածքում հայտնված յուրաքանչյուր ողջ արարածի։ Տարածքում ապրելն ուղղակի արգելված է։ Տեղի բնակչությանը հորդորվել է առավելագույնս հեռու մնալ տարածքից ու փորձել չվտանգել որևէ մեկի կյանքը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել