Թաիլանդում 17-ամյա Փիյավատ Հարիկուն ամբողջ գիշեր համակարգչային խաղ է խաղացել և մահացել գլխուղեղի կաթվածից, գրում է Daily Mail-ը:

Տղայի ծնողների խոսքով՝ դեռահասը դպրոցական արձակուրդների ընթացքում գիշերները լուսացնում էր համակարգչային խաղեր խաղալով, հրաժարվում էր ուտելուց, և իրենք ստիպված էին լինում սնունդը երեխայի սենյակ տանել:

Նրանց պնդմամբ երեխային կանգնեցնելու իրենց ջանքերը զուր են անցել:

Փիյավատի հայրը՝ Ջարանվիտը, երկուշաբթի առավոտյան մտել է որդու սենյակ և նրան համակարգչի առջև մահացած է հայտնաբերել:

Հաղորդվում է, որ երեկ իրականացված բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ անչափահասը մահացել է գլխուղեղի կաթվածից, որը վրա է հասել ամբողջ գիշեր համակարգչային խաղեր խաղալու հետևանքով:

Տղայի հայրն ընդունել է, որ որդին խաղամոլ էր, և մյուս ծնողներին հորդորել է չկրկնել իրենց սխալն ու թույլ տալ երեխաներին խաղամոլ դառնալ:

«Որդիս խելացի էր և դպրոցում բարձր առաջադիմություն էր ցուցաբերում, բայց նա համակարգչային խաղերից կախվածություն ուներ»,- ասում է տղայի հայրը և հավելում. «Ցանկանում եմ, որ որդուս մահն օրինակ և նախազգուշացում լինի այն բոլոր ծնողներին, որոնց երեխաները նույնպես խաղերից կախվածություն ունեն»:

Piyawat Harikun (pictured), 17, was found dead in front of his computer on Monday by his heartbroken parents. Doctors fear Piyawut suffered a stroke caused by playing games for hours in his bedroom in Thailand

Piyawat (pictured) had broken up from school at the end of October and was using the free time to play multiplayer battle games. His parents said he would stay up gaming into the early hours, draw the curtains, and play on into the day

His parents said they would take food into the room as the teenager played through his days. There was a pile of takeaway boxes on the desk (pictured) and a bottle of soda by his feet when his father discovered him

His father said that he wanted to warn parents of the dangers of gaming and gaming addiction. His body was taken to a nearby Buddhist temple where his father was arranging a funeral

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել