Վերջերս մի բաժանված կին համացանցում բոլոր կանանց նվիրված նամակ հրապարակեց: Նրա խորհուրդներին վերաբերվեք լրջորեն, ուշադիր և հումորով, այդ դեպքում ձեր ընտանեկան հարաբերությունները միշտ հրաշալի կլինեն:
«Ես կին եմ, ով բաժանվեց 7 տարվա ամուսնությունից հետո: Հիմնվելով ամբողջ փորձիս վրա՝ ես կուզենայի ձեզ հետ կիսվել մի քանի հիմնական հասկացություններով, որոնք իմացա ամուսնական կյանքիս ընթացքում:
Ես այս խորհուրդները կանանց համար գրեցի, բայց հնարավոր է՝ դրանցից մի քանիսն օգտակար կլինեն նաև ամուսինների համար:
1. Միշտ նրա մեջ լավագույնը փնտրեք: Կենտրոնացեք այդ բաների վրա, ոչ թե նրա վրա, ինչը ձեզ դուր չի գալիս ձեր ամուսնու մեջ:
2. Սիրով զբաղվեք: Հաճախ և շատ, հատկապես երբ դա ձեզ դուր չի գալիս: Դա շատ վերքեր է բուժում, որոնք մենք իրար հասցնում ենք ամուսնության ընթացքում: Եթե զգում եք, որ հեռանում եք ձեր ամուսնուց, նշանակում է՝ ժամանակն է հագուստը հանելու և մտերմանալու:
3. Խորհուրդ հարցրեք տարեց և իմաստուն կանացից, ովքեր հաջողակ են ամուսնության մեջ: Հնարավոր չէ ապրումների ազդեցության տակ ճիշտ որոշումներ ընդունել: Հիշեք, որ ձեր հասակակիցների խորհուրդները երբեք չեն համեմատվի տարեց կանանց կարծիքի հետ:
4. Նրան թույլ տվեք ուշքի գալ: Նա ձեզ չի անտեսում, պարզապես տղամարդիկ հակված են իրենց մեջ փակվելու լուրջ խնդիրներ լուծելու ժամանակ:
5. Մի փորձեք փոխել կամ շտկել նրան: Ամեն մարդ իր ճանապարհն ունի կյանքում:
6. Նրան հիշեցրեք, որ մեծ է, ուժեղ, խելացի, առնական: Տղամարդիկ, որպես կանոն, մոռանում են այդ մասին:
7. Ձեր ամուսինը հենց ձեզ ընտրեց: Երբեք մի մոռացեք այդ մասին, բայց նրա ընտրությունը մի համարեք անբեկանելի:
8. Ծիծաղեք նրա կատակների վրա: Նույնիսկ եթե դրանք ծիծաղելի չեն:
9. Պատասխանատվություն կրեք ձեր արձագանքների համար: Կինը պետք է լիովին գիտակցի իր հույզերը, և թե ինչպես է արձագանքում ամուսնու գործողություններին: Ամուսինը՝ նույնպես:
10. Նրա համար պատրաստեք այդ անիծված բուտերբրոդը:
11. Ձեր տղամարդուն թույլ տվեք պարզապես լինել: Երբ դժվար ժամանակներ գան, հանգիստ և նուրբ եղեք, նրան սեփական ուժերի նկատմամբ վտահություն տվեք:
12. Մոռացեք ձեր խստությունը, երբ նա տուն վերադառնա: Թող նա հանդարտվի:
13. Նրան այնպես սիրեք, ինչպես ինքն է ուզում, ոչ թե այնպես, ինչպես դուք եք կարծում, որ նրան պետք է: Սիրո տարբեր լեզուներ իմացեք: Ցույց տվեք, որ նրան սիրում եք այն ձևով, որը նա ամենալավն է հասկանում:
14. Ձեզ ստիպեք գեղեցիկ տեսք ունենալ: Որքան ավելի կանացի եք, նա այնքան ավելի կհիշի իր տղամարդկության մասին:
15. Կողքին եղեք: Ամուսնուն նվիրեք ձեր ժամանակը և ուշադրությունը, երբ նա դրա կարիքն ունի:
16. Երբեք նրա ներկայությամբ ուրիշ տղամարդկանց մասին մի խոսեք: Նույնիսկ եթե նրանք միայն ձեր երևակայության մեջ են կամ ֆիլմի հերոս են:
17. Պատրաստ եղեք սեսքուալ առումով գրգռելու: Նրան հասկացրեք, որ մշտապես նրա տղամարդկային ներկայության կարիքն ունեք:
18. Երբեք խորհրդի համար մի դիմեք անծանոթ մարդկանց համացանցում: Նրանք ձեզ չեն ճանաչում, կարող են տարբեր հիմար խորհուրդներ տալ:
19. Նրան ժամանակ տվեք: Լինում են պահեր, երբ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է իր նոր «եսը» գտնի (մենք մշտապես փոխվում ենք), նախքան կշարունակեք վստահության վրա հիմնված հարաբերությունները:
20. Խոցելի եղեք: Մի վախեցեք ձեր ամուսնու հետ ձեր վախերի և զգացմունքների մասին կիսվելոջց: Տղամարդիկ զգում են, երբ մենք ինչ-որ բան թաքցնում ենք նրանցից: Եվ գնահատում են, երբ մենք բաց ենք նրանց առաջ: Պարզապես ընդունեք ձեր սխալները, ասեք, որ ցավում եք ձեր արածի համար:
21. Ձեր ամուսնուն թույլ տվեք ձեզ սիրել այնպես, ինչպես ինքն է անհրաժեշտ համարում: Վերջ տվեք սիրո նրա ընկալումը ձերի հետ համեմատելուն:
22. Մի վախեցեք բացվելուց: Ժամանակի ընթացքում դա ձեր միջև մեծ վստահություն կստեղծի:
23. Երբեք ձեր ամուսնուն հրապարակավ մի քննադատեք: Նա միշտ պետք է մեջքի հետևում հուսալի թիկունք ունենա: Եթե պետք է քննարկեք նրա խոսքերը կամ արարքները, դա առանձին արեք:
24. Ընդհանուր զբաղմունքներ, նպատակներ, երազանքներ գտեք, այն, ինչին երկուսդ հավատում եք: Երբեք մի դադարեք միասին աճել: Շատ ծիծաղեք:
25. Հարգեք նրան: Երբեմն մենք չենք կարող ամուսնության մեջ առաջ շարժվել, որովհետև մեր գլխում ամուսնու այնպիսի կերպար ունենք, որն արդարացնում է մեր թուլությունը: Նրա մեջ տեսնելով միայն ձեր ստեղծած ծաղրանկարը՝ չեք կարող նրան իսկապես ճանաչել: Այն, ինչ մտածում եք ամուսնու մասին, ոչ միշտ է իրական:
26. Ֆինանսական հարցերին թույլ մի տվեք կանգնել ձեր միջև:
27. Հիշեք, որ ձեր ամուսինը ձեզ օգնեց դառնալ այն կինը, որը կաք: Խոսեք ձեր խնդիրների մասին այն ժամանակ, երբ դրանք առաջանոմ են, ոչ թե դրանց դեմ մեկ ամիս անց պայքարեք:
28. Ներեք: Տեղի ունեցածին թույլ մի տվեք ձեզ կամ ձեր ամուսնուն գերի պահել:
29. Պետք չէ թերագնահատել պարզ հպումների ուժը: Երբեմն դրանք կարող են ասել այն, ինչը դժվար է բառերով ասել:
30. Միշտ սերն ընտրեք: Սերը գործողություն է, ոչ թե հույզ: Այն բաց մի թողեք»: