Ջոդի Ֆոսթերը, Շեյլին Վուդլին և Թահար Ռահիմը կխաղան «Կալանավոր 760» դրամայում, հայտնում է Variety-ն:
Սյուժեի հիմքում ընկած է գոյատևման համար պայքարի պատմությունը, որը նկարագրել է բանտարկյալ Մուհամեդ Ուլդ Սլահին (Թահար Ռահիմ) «Գուանտանամոյի օրագիրը» բեսթսելերում (Գուանտանամոն բանտ է Կուբայում):
Պատմության համաձայն՝ տղամարդն ավելի քան 10 տարի բանտում է անցկացնում առանց մեղադրանքի առաջադրման և դատի, և արդեն կորցրած է լինում ազատության մեջ հայտնվելու հույսը, երբ հանդիպում է փաստաբան Նենսի Հոլանդերի (Ջոդի Ֆոսթեր) և նրա օգնական Թերի Դունկանի (Շեյլին Վուդլի) հետ: Նրանք միասին սկսում են պայքարել արդարության համար:
Քամբերբեթչը, որը նաև հանդես է գալիս որպես ֆիլմի պրոդյուսեր, խաղում է դատախազ Ստյուարտ Քոուչին, որի ձեռքի տակ դավադրությունների մասին տեղեկություններ են հայտնվում: