Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի ժամանակ Բագրատյանի ու «Իմ քայլի» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի մեջ բանավեճ ծագեց:

Նախագծի քննարկման ժամանակ Բագրատյանը մաքսային ծառայողներից ոմանց «բութ» կամ «անգրագետ» որակեց, ինչին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիեմ Գրիգորյանը արձագանքեց՝ խնդրելով Բագրատյանին ԱԺ-ում բացառել որևէ անձին պիտակավորելը, Բագրատյանն էլ ասաց.

«Ազգային ժողովը չի կարող լինել անատամ, անլուրջ կառույց, բոլորին ասեն՝ «հրաշալի եք, պուպուշ եք, ոչ մեկիդ բան չենք ասում»: Որպես ընդդիմություն ասեմ իմացեք՝ օր ու գիշեր ձեզ քննադատելու ենք: Դուք սխալ եք դատում այս օրենքի մասին: Շարունակվելու է միայն այսպես, ավելի խիստ ու թիրախային ենք լինելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել